211652_close_icon
views-count54583 դիտում article-date 03:57 25-04-2021

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում, բախվել են Opel Zafira-ն և Hyundai Sonata-ն. 2 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, նրանցից մեկը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 01։20-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին տանող ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel Zafira և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարներն ու բժիշկները։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ 

Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում որ վիրավորներից մեկը մահացել է։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կ․ Սարգսյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Գ․Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Hyundai-ի վարորդ, Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ասլանյանն էր, իսկ վիրավորը՝  Opel-ի վարորդ, Արագածոտնի մարզում հաշվառված, 34-ամյա Հակոբ Էրանյանն է։ 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր