211652_close_icon
views-count12740 դիտում article-date 10:05 24-04-2021

ԱԱԾ տնօրենը գրություն է ուղարկել ՔԿ նախագահին՝ նշելով՝ Մեղրիով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել տարածաշրջանի բնակչության շրջանում. Լուսինե Սահակյան. Tert.am

ԱԱԾ-ի տնօրեն Արմեն Աբազյանի գրությունը նախաքննական նյութերում է և երևում է՝ Մեղրիի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որտեղ հրապարակված է ԱԱԾ տնօրենի գրությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, որտեղ նշվում է՝ ողջ Մեղրիի բնակչությունը մտահոգված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով:

«Հստակ երևում է՝ ԱԱԾ-ն նշել է, որ Մեղրիի ողջ բնակչությունը անհանգստացած է Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցով և մեծ մասը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, մինչ դեռ Փաշինյանը այս ամենը գիտակցելով՝ հայտնվել էր Մեղրիում և անհասկանալի է՝ ինչ գործողությունների էր սպասում»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նմանատիպ նյութեր