211652_close_icon
views-count580 դիտում article-date 13:35 23-04-2021

Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ-ից, պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջեւ ստորագրել Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Նմանատիպ նյութեր