211652_close_icon
views-count1666 դիտում article-date 12:05 22-04-2021

Մարտին գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է 2500-ով. ունենք ռեկորդ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել, եւ ըստ էության կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ եւ աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել: 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ տարվա մարտի համեմատ այս տարվա մարտին հարկման բազա ունեցող աշխատատեղերը ավելացել են 2500-ով. «Հաշվի առնելով անցյալ տարվա մարտից համավարակի առկայությունը, եւ դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություն իրականացվել է նաեւ 2019-ի համեմատ: 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով: Հարկման բազան կազմել է 131 մլրդ դրամ եւ այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 7,5 մլրդ դրամով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 մլրդ-ով: Միջին աշխատավարձը, միջին հարկման բազան կազմել է 211․500 դրամ, որը 2020-ի նկատմամբ ավել է 12 հազարով, իսկ 2019-ի համեմատ ավել է շուրջ 28 հազարով»:

Հովհաննիսյանը նկատեց, որ այս տվյալները հիմնված են հենց հարկ վճարողների ներկայացրած հաշվետվություններից, եւ այդ եկամուտներից նրանք հարկ են վճարել:

ՊԵԿ նախագահը նկատեց, որ ավելացած աշխատատեղերի մեջ կան ինչպես նոր աշխատատեղեր, այնպես էլ ստվերից դուրս եկած աշխատատեղեր. «Ապրիլին 2019-ի համեմատ ապրանքաշրջանառության եւ գործարքների քանակով այն աճել է 20-22 տոկոսով: Ստվերի հատվածը մեծ է,քանի որ ունենք հսկողական աշխատանքներ, որտեղ թվային պատկերները հստակ են»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առեւտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ կա նաեւ գնաճի գործո նը. «Բայց ենթադրում եմ, որ եթե կա 20 տոկոսի աճ, ենթադրենք 5-6 տոկոս գնաճ ունենք, պետք է հաշվել, թե որքան է գնաճով պայմանավորված աճը եւ որքան է բուն, բովանդակային աճը»:

Վարչչապետը նշեց, որ աշխատատեղերի թիվը ՀՀ-ում շուրջ 622 հազար է, իսկ 600 հազարի շեմը հաղթահարվել է 2019-ի մայիսին. Այս պահին 2018-ի մարտի համեմատ ունենք մոտ 85 հազար աշխատատեղի աճ: Նրա խոսքով, այս տարվա մարտին գրանցված աշխատատեղերի առումով ունենք ռեկորդ:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ եթե այս տեմպերով գնան, ապրիլին կունենանք գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ ՀՀ պատմության մեջ. «Սա խոսում է այն մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է: Անհամբերության սպասում ենք վիճակագրության կոմիտեի տվյալներին, որ տեսնենք, թե ինչ տվյալներ ունենք ՀՆԱ-ի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով»:

Նմանատիպ նյութեր