3016 դիտում
09:14 22-04-2021
Մեղրիի քաղաքապետին տեղափոխում են Երևան․ փաստաբան
Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկությունը սեփական միջոցներով ենք հայթայթել։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։
Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:
Ոստիկանությունում իրենց ասել են, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված՝ որևէ գործողություն չի կատարվում: Ավելի ուշ Պապոյանը ևս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:
«Մեզ հավաստիացրին, որ, նորից եմ կրկնում, Մխիթար Զաքարյանի հետ կապված այս պահին որևէ գործողություն չկա կատարելու, մենք Մխիթար Զաքարյանի հետ այս պահին ուղևորվում ենք իր բնակության վայր, և հուսով ենք, որ գործողություն լինելուն պես մեզ կտեղեկացնեն սահմանված կարգով»,- ասել է փաստաբանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին... Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ,...
Posted by Гаяне Папоян on Wednesday, April 21, 2021
Նմանատիպ նյութեր
4497 դիտում
18:41 01-11-2018
Մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին
18055 դիտում
22:32 21-11-2021
Մեղրիի համայնքապետի եղբայրն ու զարմիկները ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետին. Aravot.am
Այս բաժնից
532 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
406 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից