211652_close_icon
views-count1172 դիտում article-date 19:45 19-04-2021

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 19-ին տեսակապով մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկվել են ԱՆԻՖ-ի վերջին երկու տարիների գործունեության արդյունքները՝ սահմանելով ֆոնդի գործունեության նոր ուղղություններն ու ծրագրերը: Նիստի ընթացքում նաև հաստատվել են 2019-2020թթ. աուդիտի արդյունքները:

Նիստին միացել էին նաև տնօրենների խորհրդի անդամներից Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը և իտալացի բանկիր ու ֆինանսական ոլորտի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլլան:

Նմանատիպ նյութեր