211652_close_icon
views-count4778 դիտում article-date 17:52 19-04-2021

Ընդդիմությունը թողեց իր օրակարգը և սկսեց շարժվել Գլխավոր շտաբի օրակարգով, շեղվեց իր այն գաղափարից, որ ընտրություններին պետք է մասնակցի առանց Փաշինյանի. Սայաթ Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Երկրի ղեկավարի և վարչապետի նշաձողը այնքան է իջեցվել, որ Էդմոն Մարուքյանը և նրա նմանները մտածում են՝ կարող են վարչապետ դառնալ: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով սպասվող արտահերթ ընտրություններին

«Եթե Նիկոլը դարձել է վարչապետ, բոլորն էլ նայում են ու ասում, որ եթե սա վարչապետի նշաձող է, իհարկե, Էդմոն Մարուքյանը վարչապետի հավակնություններ կունենա: Փաշինյանը առանց բռնությունների, արյուն թափելու իշխանություն երբևիցե չի տա: Փորձեց օրակարգ փոխել, քաղաքական դաշտում բոլորը պատրաստվում են ընտրությունների, բայց կարծում եմ՝ այդ ընտրությունները տեղի չեն ունենալու»,- ասաց Շիրինյանը:

Նա նաև անդրադարձ կատարեց արտահերթ ընտրությունների համատեքստում ընդդիմության գործունեությանը: «Ընդդիմությունը թողեց իր օրակարգը և սկսեց շարժվել ԳՇ-ի օրակարգով: Նրանք շեղվեցին այն գաղափարից, որ ընտրություններին պետք է մասնակցեն առանց Փաշինյանի, ի՞նչ էր սպասում ընդդիմությունը, որ Օնիկ Գասպարյանի տանկերով գալու էր իշխանությունը վերցնե՞ր, իսկ իրենց ասեր՝ համեցեք: Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց՝ եթե հանկարծ նախնական պայմանավորվածությունը խախտվի, ապա իմքայլականները նրան կընտրեն և վերջ, ինչը նշանակում է՝ եթե կարող եք, վերցրեք իշխանությունը»,- նշեց նա:

Շիրինյանը անդրադարձավ ԱԺ-ի հոտնկայս ծափահարություններին և ընդգծեց՝ դա նախապես պլանավորված գործողությունների շարք է եղել, այդ բառերը ազդակ էին իմքայլականների համար:

«Իմքայլականների ցինիզմը այս ժամանակաշրջանում, երբ մենք ունենք այսքան զոհեր, երբ նա միտումնավոր մեր բանակը տարավ պարտության, եթե արժանապատվություն ունեցող մեծամասնություն լիներ խորհրդարանում, հոտնկայս ծափահարություններ չէին լինի, բայց դա ուժի, հավատարմության ցուցադրություն էր, և միանշանակ կարող եմ պնդել՝ դա նախապես պայմանավորված էր: Հայաստանը ու Արցախը ունի ապագա, սա նշան էր իմքայլականների համար, որ այս խոսքերից հետո պետք է հոտնկայս ծափահարեն և իրենց հավատարմությունը ցույց տան իշխանությանը»,- նշեց Շիրինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր