211652_close_icon
views-count58981 դիտում article-date 16:42 18-04-2021

Երևանում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, Lexus-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վթարված ավտոմեքենաներից մեկը պատկանում է լեգենդար հայ ֆուտբոլիստին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250  մակնիշի  62 PP 622 համարանիշի  ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի  դիմաց,  բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին: 

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  Toyota Corolla և KIA  մակնիշի ավտոմեքենաներին:

 Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ   Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:

 Ոստիկանությունը պարզում  է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  Toyota-ն պատկանում է «Արարատ» ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր