211652_close_icon
views-count1004 դիտում article-date 16:12 17-04-2021

Ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն իրականացնել միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում:

Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղու, ինչպես նաև Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի հենակետերում ծառայություն իրականացնող վերակարգերին այցելել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը:

Ոստիկանության պետը հետևել է ծառայության ընթացքին, հետաքրքրվել խնդիրներով, տվել մի շարք հանձնարարականներ:

Արտեմ Հարությունյանի հավաստմամբ, առաջիկայում նախատեսվում է նոր հենակետեր բացել միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհահատվածներում, բարելավել սոցիալ-կենցաղային պայմանները, ուժեղացնել դիտարկումներն այն հատվածներում, որոնք սահմանակից կամ տեսանելի են ադրբեջանական կողմից:

Նմանատիպ նյութեր