211652_close_icon
views-count2366 դիտում article-date 21:56 16-04-2021

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Armeniasputnik.am-ը գրում է. Հետախույզ Գագիկ Պողոսյանը արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից էր։ Նրա հիշատակին տասնյակ մարդիկ էին հավաքվել Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկում, որտեղ հերոսին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր բացվեց։

 Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկն այսօր մարդաշատ էր ու բոլորի ուշադրության կենտրոնում։ Նորաբաց հուշաքար-ցայտաղբյուրի մոտ հետզհետե ավելանում էին ծաղիկները, մարդիկ հետաքրքրությամբ կանգնում էին, նայում հավաքվածներին, հետո արցունքներով հեռանում։

Արցախյան վերջին պատերազմի մասնակից հետախույզ, կապիտան Գագիկ Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 14–ին Հորադիզում։ Նա կարողացել է մի քանի տասնյակ զինվորների կյանք փրկել ու մարդկային և զինտեխնիկայի կորուստներ պատճառել թշնամուն։

Հուշաքար-ցայտաղբյուրի տեղադրումը Գագիկի հոր` արցախյան առաջին պատերազմի մասնակից Դանիել Պողոսյանի միակ ցանկությունն էր, որը մեծ հպարտությամբ իրագործել է քանդակագործ Միսակ Մելքոնյանը։
Մանրամասներն՝ այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր