Անի Հովսեփյան. Իմ քաջ Զինվոր, բազկիդ շնորհիվ մենք եղել ենք, կանք ու պիտի շատանանք
Բռնցքամարտի Եվրոպայի Մ-22 առաջնության փոխչեմպիոն Անի Հովսեփյանը կոչով դիմել է զինվորներին:
«Այսօր մեր հայրենիքի և սերունդների խաղաղության համար իրենց կյանքն են զոհաբերում մեր քաջ Զինվորները, որոնց առջև խոնարհվում և որոնց համար Աստծո օրհնությունն ենք խնդրում:
Իմ քա՛ջ Զինվոր, հպարտ եմ, որ դո՛ւ ես իմ երկրի պաշտպանը, որ երբեք մի թիզ հող անգամ չես զիջի թշնամուն, քո կողքին եմ հոգով ու էությամբ: Բազկիդ զորություն եմ մաղթում, որի շնորհիվ մենք եղել ենք, կանք ու դեռ պիտի շատանանք»,- Անի Հովսեփյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը: