211652_close_icon
views-count18386 դիտում article-date 20:06 15-04-2021

Ինչո՞ւ է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել ՀՀ գլխավոր դատախազություն. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

​SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություւն՝ վիճարկելով Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան  79ա շենքի «Սլավմեդ» բժշկական  կենտրոնի դիմացի այգու տարածքը սեփականության իրավունքով անձին տրված որոշումը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 13-ին դարձյալ լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանի Բաղրամյան 79ա շենքի բակում։  Առավոտյան դարձյալ շարունակվել էր ծառերի սպանդը ինչ-որ անձանց կողմից։

Բնակիչներն արգելում էին ծառասպաններին, որպեսզի շարունակեն իրենց սև գործը, իսկ հասարակական կարգը պահպանելու համար դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցները։

Ոստիկաններից մեկը բնակիչներին ասում էր, որ սեփականատերն իրավունք ունի ծառերը կտրելու, ինչը զայրացրեց բնակիչներին, որից հետո այդ ոստիկանը մտավ «Սլավմեդ» բժշկական կենտրոն, կարճ ժամանակ անց դուրս եկավ այնտեղից և բնակիչներին տեղեկացրեց, որ սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, որ մի քանի օր ժամանակավորապես դադարեցնում են ծառերի սպանդը մինչև խնդրի վերջնական լուծումը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր առաջ SHAMSHYAN.com-ում հրապարակված նյութի փաստով ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հանձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնում, որպեսզի հետաքննություն անցկացնեն՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրավունք ունեն նշված հատվածում ծառերի սպանդ իրականացնել։

 Արաբկիրի ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստում և կատարվում էր հետաքննություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր