211652_close_icon
views-count5214 դիտում article-date 00:06 14-04-2021

Միքայել Մինասյան. Նիկոլի համար չափազանց կարևոր է կեղծ ընդդիմադիրների ձեռքբերումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ մարդիկ լուրջ տեսքով քննարկում են ներկայիս խորհրդարանի կազմաձեւերը, նրանք մոռանում են, որ այս խորհրդարանը հեղափոխական բռնապետության խորհրդարան է: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ընտրողներին թվում էր, որ առանց ընդդիմության խորհրդարանը իրենց կերջանկացնի, երկիրը հզոր, ապագան՝ պայծառ կդարձնի: Դե vox populi-vox Dei: Գագիկ Կոլյաեւիչը հեղափոխական ընտրական էքստազի մեջ միացավ Նիկոլ Վովաեւիչին: Էդմոն Հրաչիկովիչին հաղթողների սեղանից թերմացքներ հասան: Դե, հեղափոխական երջանկությունը եկել է: Ինչպե՞ս կարող է լինել առանց դրա:

Այդ պատճառով Հայաստանում չկա խորհրդարանական ընդդիմություն: Ներկայիս խորհրդարանի խմբակցությունները գոյություն ունեն միայն եւ միայն նիկոլական շահերը սպասարկելու համար: Դատեք ինքներդ՝ ընդդիմադիրներին այլեւս չեն ծեծում խորհրդարանում, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին չեն քշում իրենց պաշտոններից, իշխանությունների հասցեին քննադատությունը դարձել է ստրկամիտ, եւ խորհրդարանական ընդդիմությունը սկսել է մասնակցել նիկոլական իշխանության վերբեռնմանը:

Նիկոլի համար չափազանց կարեւոր է կեղծ ընդդիմադիրներ ձեռք բերելը: Նրանք, ովքեր թաքնվելով ընդդիմադիր հռետորաբանության հետեւում, հանգիստ կխթանեն նիկոլական շահերը: Նրանք, ովքեր կեղտոտ եւ գեղեցիկ կարգախոսներով կյուրացնեն նիկոլական իշխանության կողմից նվաստացածների ու վիրավորվածների ձայները: Նրանք, ովքեր վաղը կմոռանան իրենց բոլոր խոստումների մասին:

Ի՞նչ է մնում մեզ՝ պրագմատիկներիս: Դատել գործերով: Եւ հիմա, դատելով գործերից, պարզվում է, որ այս ընկերներին հետաքրքրում է մի բան՝ վերարտադրությունը: Նիկոլական»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր