Ազգային ժողովը Լևոն Բունիաթյանին չի ընտրել ՀԾԿՀ անդամի պաշտոնում
ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լևոն Բունիաթյանը չընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել են Ազգային ժողովի 132 պատգամավորներից 52-ը: Քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 13, «դեմ»՝ 36»,- ասաց Վահագն Հովակիմյանը:
Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում Լևոն Բունիաթյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: