Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHANT NEWS-ը գրում է. Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ վաղվանից կիրականացվեն AstraZeneca-ով պատվաստումները, մեկ-երկու օր հետո՝ Sputnik V-ով: Նրա խոսքերով՝ պայմանավորված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել, և անվտանգության նպատակներով կիրառվել է տարիքային սահմանափակում, այն կկիրառվի 55-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում:
Մանրամասները՝ տեսանյութում։