211652_close_icon
views-count1295 դիտում article-date 22:40 09-04-2021

ԳՇ պետը ասում է, որ գերիների և անհայտ կորածների հարցը իր իրավասությունների տակ չէ, որևէ լուծում չի կարող գտնել. ՊՆ-ում հանդիպմանը մասնակցած քաղաքացի

Tert.am-ը գրում է. Արտակ Դավթյանի հետ հանդիպած քաղաքացիները նշում են՝ ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին

Պաշտպանության նախարարություն ներս մտած ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ ՊՆ նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:

«Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա»,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին:

Քաղաքացին նշեց՝ վիճակը անհասկանալի է, իսկ գերիների և անհայտ կորածների հարցը օդում կախված է

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր