211652_close_icon
views-count1061 դիտում article-date 14:45 09-04-2021

Պետդումայի նախագահ Վոլոդինը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի եւ Ուզբեկստանի Սենատի խոսակների հետ

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ապրիլի 9-ին լրագրողներին հայտնել Է հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանի եւ Ուզբեկստանի Սենատի խոսնակների գլխավորած պատվիրակությունների հետ կայանալիք հանդիպումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ շաբաթ պլանավորված են միջազգային հանդիպումներ: Պետդումա կայցելեն Հայաստանի եւ Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ»,- ասել Է Վոլոդինը:

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ուզբեկստանի խորհրդարանի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաեւայի հետ երկկողմ հանդիպումների ընթացքում մենք կշարունակենք երկխոսությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմման շուրջը»,- հավելել Է նա: Ինչպես ճշտել են Պետդումայի մամուլի ծառայությունում, Միրզոյանի հետ հանդիպումը պլանավորված Է ապրիլի 13-ին, իսկ Նարբաեւայի հետ՝ ապրիլի 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր