211652_close_icon
views-count1183 դիտում article-date 23:36 08-04-2021

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում-քննարկում է ունեցել ԱՄՆ Հայ իրավաբանների միության անդամների և ամերիկյան համալսարանների ներկայացուցիչների հետ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ապրիլի 7-ին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է ունեցել կազմակերպության անդամների, Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես), Լոյոլա իրավաբանական դպրոցի իրավունքի և ցեղասպանության կենտրոնի, ԱՄՆ Հարավ-արևմտյան իրավաբանական դպրոցի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մարդու իրավունքների կլինիկայի ներկայացուցիչների հետ:

Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների արձանագրման նպատակով 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված աշխատանքները: Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՄԻՊ զեկույցներին՝ ընդգծելով դրանցում ամփոփված տեղեկատվությունը համապատասխան մարմիններին ներակայացնելու կարևորությունը:

Քննարկվել են նաև ադրբեջանական հանցագործություններն ուսումնասիրելու և փաստագրելու ուղղությամբ ամերիկյան համալսարանների և գիտական կենտրոնների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների ընթացքը և այդ բնագավառում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

Նմանատիպ նյութեր