Արսեն Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են. «Ժողովուրդ»
2021.04.07 09:12


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը թիրախավորել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրեն ուղղակի դուր չեն գալիս կամ չեն կատարում իր քմահաճույքները։ Գրել էինք, որ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ղեկավարի հետ Թորոսյանն արդեն լարվել է։ Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ:
