211652_close_icon
views-count1828 դիտում article-date 10:13 06-04-2021

ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ճնշմամբ․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնը Ռուսաստանի Դաշնությունից պարզաբանում է խնդրել սահմանային սադրանքների վերաբերյալ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ը Ռուսաստանից պարզաբանում է խնդրել Ուկրաինայի սահմանին ռուսական կողմի սադրանքների կապակցությամբ, երկուշաբթի օրն ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Խոսքը ռուսական զորքերի կուտակումների մասին է, որոնց վերաբերյալ մշտապես տեղեկություններ են շրջանառվում վերջին շրջանում:

Արտաքին գերատեսչության խոսնակը լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ շեշտել է, որ ԱՄՆ-ը կանգնած է իր գործընկերոջ ՝ Ուկրաինայի կողքին Ռուսաստանի սադրիչ գործողությունների պայմաններում:

ԱՄՆ-ը մտահոգված է Մոսկվայի կողմից Ուկրաինային վախեցնելու ցանկացած փորձի կապակցությամբ, որտեղ էլ որ այդ փորձերն իրականացվեն` Ռուսաստանի, թե Ուկրաինայի տարածքում:

«Մենք խնդրեցինք Ռուսաստանին բացատրություններ տալ այս սադրանքների վերաբերյալ: Ավելի կարևոր է, սակայն, այն ազդանշանը, որ ուղարկել ենք ուկրաինացի գործընկերներին՝ մեր աջակցության մեջ նրանց հավաստիացնելու համար», - նշել է խոսնակը:

Նույն օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է անհանգստություն հայտնել Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր