1700 դիտում
18:59 05-04-2021
Ucom-ը և ՀԱՕԿ-ը գործակցության հուշագիր ստորագրեցին
Այսօր ` ապրիլի 5-ին, Երևանի Օլիմպավանում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը գործակցության հուշագիր ստորագրեցին:
Նպատակը ՀԱՕԿ-ի ` << Տոկիո -2020 >> օլիմպիական խաղերի համատեքստում կազմակերպվող և իրականացվող ծրագրերի, նախագծերի ու միջոցառումների իրագործումն է:
ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մանրամասներ ներկայացրեց խաղերի նախապատրաստության փուլերից: Աշխատանքներն ընթանում են նախապես կազմած ծրագրին համապատասխան: Արդյունքը կերևա առաջիկայում, երբ աստիճանաբար կավելանա մեր օլիմպիականների քանակը:
Խոսելով հայաստանցի մարզիկների նպատակներից, բանախոսն ասաց, որ վարկանիշ նվաճած բոլոր վարպետները ունակ են դառնալ մեդալակիր: Նկատի ունենք մեր օլիմպիականների պատրաստականությունը, կամային բարձր որակները, հաղթանակի հասնելու բուռն ցանկությունը, հատկանիշներ, որոնց ականատեսն ենք եղել ընթացիկ մրցաշրջանում կայացած պաշտոնական, վարկանիշային մրցումներում:
Ucom -ի հետ հաճելի համագործակցության մասին խոսելով, Հրաչյա Ռոստոմյանը հիշեցրեց համախմբվածության, միասնության մասին ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ցանկությունը: Այդ է վկայում հուշագիրը, որը հաջողության գրավականներից մեկն է:
Ucom –ի աջակցության նշանակությունը մեծ է, բովանդակալից: Համագործակցությունը կնպաստի նաև բնակչության տարբեր շերտերի շրջանում օլիմպիական գաղափարների տարածմանը:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը մասնավորապես ասաց, որ ՀԱՕԿ-ի հետ իրենց ընկերությունը համագործակցության փորձ արդեն ունի: Նախորդ ` Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում 2016թ. կայացած ամառային օլիմպիական խաղերի կապակցությամբ է սկսվել ՀԱՕԿ –ի հետ համատեղ գործակցությունը: Հաջողությունն ավելի քան խոսուն էր: 20 –ամյա ընդմիջումից հետո, Հայաստանը կրկին օլիմպիական ոսկե մեդալակիր ունեցավ:
Հավատում ենք, որ << Տոկիո – 2020 >> ում նույնպես հաղթանակներ կունենանք: Այդ ակնկալիքով ենք ճգնաժամային այս բարդ տարում աջակցության պայմանագիր կնքում: Անկարելի է չլինել մեր օլիմպիականների կողքին:
Միջոցառման ավարտին կողմերը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Նմանատիպ նյութեր
2902 դիտում
17:10 18-12-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գործակցության հուշագիր ստորագրեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4372 դիտում
17:38 20-04-2020
Ես օֆիցիալ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել, ու մենք նոր Ucom կստեղծենք՝ ավելի լավը ու ավելի մեծը. Հայկ Եսայան
1765 դիտում
15:50 12-07-2016
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համատեղ հուշագիր ստորագրեցին
Այս բաժնից
2440 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը
2416 դիտում
10:37 18-01-2025
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան
22771 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո