211652_close_icon
views-count1618 դիտում article-date 18:46 04-04-2021

ՀՀ իշխանությունը Թուրքիայի հետ պատրաստ է երկխոսության ստրկական պայմաններով․ փորձագետ. Sputnik Արմենիա

Արևելագետ Սերգեյ Մելքոնյանը համոզված է, որ Անկարայի հետ պարտված կողմի դիրքից բանակցություններ վարելն ի սկզբանե հղի է Երևանի համար վտանգներով։

ՀՀ կառավարությունը հասարակությանը պատրաստում է ստրկական պայմաններով Թուրքիայի հետ բանակցություններին։ Դրան են ուղղված վերջին շաբաթների ընթացքում իշխանության հնչեցրած բոլոր հայտարարություններն ու մեսիջները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սերգեյ Մելքոնյանը։Նրա համար անհասկանալի է, թե Թուրքիայի նկատմամբ ինչ «մոտեցումների ճշգրտման» մասին է խոսքը Արցախում տեղի ունեցած ագրեսիայից և հայկական կողմի պարտությունից մի քանի ամիս անց։

Երևանի և Անկարայի հարաբերությունների շուրջ բանավեճերը ակտիվացան ՀՀ քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո։ Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի շուրջ տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտ է պետք ձևավորել, իսկ «դրա համար մենք պետք է փոխենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունները»։ Մի քանի օր անց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցարույցում պատասխանելով հաղորդավարի այն հարցին՝ հանդիսանո՞ւմ է արդյոք Թուրքիան թշնամական պետություն, հայտարարեց, որ «մենք պետք է կատարենք մի քանի ճշգրտումներ մեր մոտեցումներում»:

Նմանատիպ նյութեր