211652_close_icon
views-count2507 դիտում article-date 19:28 04-04-2021

Կարեն Հովհաննիսյան. Այս սուրբ օրով կրկին իմ հայրենի գյուղը սգի մեջ է, սև ժապավեններով պատվեց

«Այս սուրբ օրով կրկին իմ հայրենի գյուղը սգի մեջ է, սև ժապավեններով պատվեց․․․ Իններորդ զինվորն է...», իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Նրան սպանել է թուրքը։ Տխրահռչակ փաստաթղթի ստորգրումից հետո գերի են վերցրել ու սպանել․․․Նա քաջաբար կռվել է մինչև վերջ, նա չի նահանջել , նա իր ընկերների հետ պաշտպանել է մայր հողը մինչև վերջ, մինչև այն պահը երբ փաստաթղթի տեսքով իր և ընկերների գլխի տակ փափուկ բարձ չեն դրել ու թուրքն էլ օգտվել է դրանից․․․

Հայոց բանակի զինվորին գերեվարող և սպանող թուրքը երբ էլ լինի պատժվելու է, մենք արյան վրեժ ունենք լուծելու․․․

Հավերժ փառք քեզ, Հակոբ ջան։ Դու տան միակ որդին էիր, բայց դա քեզ հետ չպահեց այն մտքից, որ պետք է կռվել մինչև վերջ, որ նահանջ, առավել ևս փախուստ չկա Հայի համար․․․ Հավերժ փառք Հայոց բանակի ՀԵՐՈՍ․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր