2046 դիտում
19:20 19-04-2022
Կարմիր ժապավեններով երթ. հասարակական-քաղաքական գործիչները համախմբվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«5165» շարժումը և հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ ապրիլի 19-ից սկսում են անդադար ռեժիմի գործողություններ, որոնց նպատակն է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
Կարին Տոնոյանի խոսքով «5165» շարժումը իր բողոքի գործողություններով ձգտելու է համախմբել հանրությանը Արցախի ազատության օրակարգի շուրջ։ «Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Մենք կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որ կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։
Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- ասաց Տոնոյանը։ Շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ևս մեկ անգամ խոսեցին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների գործողությունների, կառավարման ընթացքում թույլ տված ճակատագրական սխալների մասին շեշտելով , որ հիմա Հայաստանի և Արցախի փրկության սկիզբը կարող է դառնալ Փաշինյանի հեռացումը։
«5165» շարժման անդամներն ու բոլոր մասնակիցներն իրենց ձեռքերին կապեցին կարմիր ժապավեն և մեկ մեծ կարմիր ժապավենով Ազատության հրապարակից երթ սկսեցին պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կազմակերպիչների խոսքով այս քայլով ցույց են տալիս, որ Փաշինյանն անցել է հնարավոր բոլոր կարմիր գծերը։ Նշենք, որ կարմիր ժապավենների ակցիան շարունակական է լինելու, այն անցնելու է Երևանի, ինչպես նաև հանրապետության տարբեր քաղաքների փողոցներով։ Մասնակիցները նաև կոչ արեց բոլորին այսուհետ կապել կարմիր ժապավեն պահանջատեր լինելով իրենց ապագային։
Վաղը նրանք Երևանի տարբեր բուհերում կհանդիպեն ուսանողների հետ՝ կոչ անելով միանալ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2696 դիտում
19:28 04-04-2021
Կարեն Հովհաննիսյան. Այս սուրբ օրով կրկին իմ հայրենի գյուղը սգի մեջ է, սև ժապավեններով պատվեց
1602 դիտում
14:20 07-11-2021
Երեւանում մեկնարկել է «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
967 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան