3298 դիտում
21:40 20-12-2020
Արփինե Հովհաննիսյան. Երեկ բոլորը տեսան, որ իշխանությունը սգի օրը հրում է այդ սգո վայրում ամփոփված զինվորի մորը
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եռաբլուրն ու Սյունիքը։ Խեղդող իրականություն
Մեր ամեն հաջորդ օրը նախորդից ավելի վատն է:
Երեկ համազգային ամոթի օր էր:
Անկախ նրանից, որ սատանա լյուցիֆերը մտավ Եռաբլուր ծնկած, անձրևանոցներով, զենքերով, պաշտպանության հատուկ միջոցներով, այլասերվածների մատյան գնդով (դավոյանպրազյաններ, էրատոռեգինաներ, դիջեյներ, ալեններ) շրջապատված, անկախ նրանից, որ նա հասկացավ, որ առանց ոստիկանների ինքը ոչինչ է, անկախ նրանից, որ «ժողովրդի լեգիտիմագույն» վարչապետը տեսավ, թե ինչ է մնացել իր աջակիցներից, միևնույն է, ամեն ինչ կտայի, որ չտեսնեի դա, որ չլիներ դա: Ոչ միայն նրա համար, որ պղծվեց երեխեքի հիշատակը, երեխեքի տաք շիրիմը, այլ որովհետև ամբողջ աշխարհը տեսավ` ինչպես ենք մենք սգում:
Թե ներսում իրար ինչ կանվանենք` տականք, ժեխ, էլիտա, թե էլի ինչ, մենք աշխարհի առաջ մի հայ ազգ էինք: Երեկ բոլորը տեսան, որ իշխանությունը սգի օրը հրում է այդ սգո վայրում ամփոփված զինվորի մորը, տեսավ` ինչպես է հայը իր հայրենակցի գերեզմանի վրայով քայլում, գերեզման պղծում, հրապարակային տեսավ պառակտվածության խորությունը ու չափը:
Սուգը իր մեջ միշտ միասնության խորհուրդ է ունեցել: Բայց մենք բաժանեցինք անգամ սուգը: Փաստորեն մենք անգամ միասին սգալ չգիտենք: Այս ամեն ինչի մեջ սատանայական մի բան կա: Բոլոր մեղավորները` ուր էլ լինեն, ով էլ լինեն, որտեղ էլ գտնվեն` պիտի պատասխան տան:
Այսօր Սյունիքում ադրբեջանցիների դրոշի հայտնվելը համազգային նվաստացման օր է: Ադրբեջանցին դրոշը ձեռքին Հայաստանում է:
Իսկ գիտեք ի՞նչ է անում այլասերվածների մատյան գունդը: Ճիշտ է: Ֆեյք ու դեբիլ է աշխատացնում, որոնք գրում են lkti sute, syuniqum ur e dzyun, չցանկանալով առերեսվել իրականությանը: Իսկ գիտեք ո՞րն է իրականությունը:
Որ ձախողակ մարդը բացեց Հայաստանի դարպասները: Որ Սյունիքով սկսվեց Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական, ներդրումային, գուցե անգամ ֆիզիկական անկումն ու նվաճումը: Որ ձախողակ մարդն ամեն ինչ արեց, որ մենք դառնանք ձախողված պետություն ու ձախողված հասարակություն, որտեղ մարդը արժեք չունի, որտեղ մարդը պատրաստ է մարդ ուտել, մարդուն նվաստացնելու համար ամեն ինչ անել, որտեղ մարդը մարդուն գայլ է, որտեղ մարդը պարտվեց գայլին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3454 դիտում
18:06 07-12-2020
Հենրիխ Մխիթարյան. Բոլորը տեսան՝ ինչ տեղի ունեցավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6235 դիտում
19:24 04-10-2018
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին. այդ օրը Հայաստանում սգո օր կլինի
2675 դիտում
19:28 04-04-2021
Կարեն Հովհաննիսյան. Այս սուրբ օրով կրկին իմ հայրենի գյուղը սգի մեջ է, սև ժապավեններով պատվեց
Այս բաժնից
721 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
610 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
814 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am