4530 դիտում
10:17 11-01-2021
«Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով ակցիայի մի քանի մասնակիցների ոստիկանությունը բերման է ենթարկել»
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին: Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցությունը` նշելով, որ այն գնահատում է որպես Փաշինյանի կողմից տրված հրահանգի իրագործում:
Հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։
Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիներից ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման են ենթարկել
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։
«Հայրենիք» կուսակցությունը, ոստիկանական անօրինական գործողությունները դիտարկելով որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում, հետևաբար նաև դավաճանական գործունեության բաղադրիչ, պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց»։
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
23:53 27-10-2021
Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որեւէ փակ քննարկում չի կարող լինել. «Հայաստան» դաշինք
Այս բաժնից
724 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
805 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2125 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա