211652_close_icon
views-count747 դիտում article-date 15:13 02-04-2021

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի` ընդլայնված կազմով նիստը

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի` ընդլայնված կազմով նիստը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ խոսնակը հայտնել էր նեղ կազմով նիստի մեկնարկի մասին:

Ավելի վաղ նշվել էր, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախարարները ներկա գտնվեցին Հայրենական Մեծ պատերազմի 80-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին:

Հիշեցնենք, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հանդիպել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նմանատիպ նյութեր