211652_close_icon
views-count16726 դիտում article-date 09:01 01-04-2021

Փաշինյանը վաղը հրաժարական կներկայացնի. նա չի մասնակցելու ԱԺ ընտրություններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որևէ ձևով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:

Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլևս որևէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաև հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Նմանատիպ նյութեր