1639 դիտում
12:18 31-03-2021
Արցախում խաղաղապահների համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն մինչև ապրիլի 5-ը
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ:
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Մինչև ապրիլի վերջը խաղաղապահների համար կգործարկվի շարժական հոսպիտալը»,- այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:
Վերջինս Ստեփանակերտում մասնակցել է 250 խաղաղապահի համար նախատեսված հերթական բլոկմոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը:
«Այսօրվա դրությամբ մենք ավարտում ենք այդպիսի 25 ավանի վերազինումը։ Ապրիլի 5-ից ոչ ուշ ամեն ինչ շահագործման կհանձնվի, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահների համար կստեղծվեն հարմար պայմաններ»,- ասել է բանակի գեներալը։
Բուլգակովը հստակեցրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Արցախում նաև շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով որակյալ օգնություն կցուցաբերվի: Ռազմական գերատեսչության փոխղեկավարը ճշտել է, որ շարժական հոսպիտալի հավաքումը կսկսվի ապրիլի 5-7-ը, ամսվա վերջին այն պետք է ավարտվի:
«Մինչև ապրիլի վերջը մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը»,- հավելել է Բուլգակովը:
3 ամսվա ընթացքում Ստեփանակերտում, Գետավանում, Մարտունիում, Ասկերանում և այլ քաղաքներում 12 բլոկմոդուլային ավան է կառուցվել և շահագործման հանձնվել:

Նմանատիպ նյութեր
1687 դիտում
13:03 03-04-2023
Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն շուրջ 40 նոր ներկրված ավտոբուս, մայիսի սկզբին՝ ևս 110 ավտոբուս
5064 դիտում
23:30 19-01-2018
Արցախի էներգետիկայի բնագավառում ընթացիկ տարում շահագործման կհանձնվեն 6 փոքր հիդրոէլեկտրակայաններ
Այս բաժնից
1669 դիտում
13:59 25-12-2024
Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի զnհերի ընտանիքներին
1951 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1360 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել