211652_close_icon
views-count3510 դիտում article-date 20:57 30-03-2021

Խոակին Կապառոս. Մեզ դժվար խաղ է սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ՝ մարտի 30-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Ուսումնասիրելով Ռումինիայի հավաքականի խաղը՝ ի՞նչ կարծիք եք կազմել այդ թիմի մասին, կարելի՞ է ասել, որ ռումինացիներն այս պահին ավելի լավ վիճակում են, քան իսլանդացիները։

-Շատ տարբեր հավաքականների մասին է խոսքը։ Ինչպես տեսանք Իսլանդիան ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, իսկ Ռումինիան շատ նման է մեզ․ խաղում է ուղղահայաց և բարձր արագությունների վրա, ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, շատ լավ թիմ է, խաղադաշտում հստակ պատկերացնում են իրենց խնդիրները։ Այնպես որ մեզ դժվար խաղ է սպասվում։

-Նախորդ երկու խաղերում Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս 4-4-2 տակտիկական սխեմայով․ սխեմայի փոփոխությունը մրցակիցներո՞վ էր պայմանավորված, թե՞ կարելի է ասել, որ այն դարձել է մեր հիմնական տակտիկական սխեման։

-Ոչ, մենք ամեն խաղի պատրաստվում ենք՝ հաշվի առնելով մեր մրցակիցներին։ Ուզում ենք, որ մեր թիմն իրեն նույնականացնի որոշակի խաղային սիստեմի հետ, բայց դրա համար ժամանակ է պահանջվում։ Մենք պիտի առաջին հերթին գոհ լինենք նրանից, որ ֆուտբոլիստները համապատասխան ձևով տրամադրված են։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր