slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Դժվար է նստել այդ աթոռին և դեմ գնալ խղճին, իրականությանը և արդարադատությանը․ ես կարծում եմ, որ ՍԴ-ն իր բարձրության վրա էր. Սեյրան Օհանյանի պաշտպան. Tert.am
211652_close_icon

Դժվար է նստել այդ աթոռին և դեմ գնալ խղճին, իրականությանը և արդարադատությանը․ ես կարծում եմ, որ ՍԴ-ն իր բարձրության վրա էր. Սեյրան Օհանյանի պաշտպան. Tert.am

views-count1281 դիտում article-date 14:34 27-03-2021
Այդ հոդվածն ինքն իրենով հակասահմանադրական էր, բայց մեր պաշտպանյալների նկատմամբ կիրառում էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ անդրադառնալով երեկ ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն:

Փաստաբանի խոսքով՝ հոդվածը ոչ միայն հակասահմանադրական էր, այլև այդ հակասահմանադրական նորմին մի հատ էլ հետադարձ ուժ էին տվել:

«Կրկնակի խախտում կար, սահմանադրական դրույթների և մարդու իրավունքների կրկնակի խախտում: Ես նույնիսկ ասել եմ՝ կարծես թե վատ երազի մեջ վատ երազ տեսնես: Միայն սահմանադրականության հարցը չէր, դրան մի հատ էլ հետադարձ ուժ էին տվել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ կատարվածից հետո այդ հոդվածով քրեական գործի վարույթը պետք է կարճվի, ընդ որում՝ և՛ դատարանով, և՛, քանի որ դեռ նախաքննությունը շարունակվում է, պետք է գործի վարույթը կարճվի:

«Կարճումը պիտի լինի հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն` մեր պաշտպանյալները պետք է արդարացվեն: Հիմա շատ խոսակցություններ են գնում նաև իրավաբանների մեջ, որ այսօրվա իշխանությունն էլ արդեն Սահմանադրական կարգի տապալումների օրինակներ է ցույց տալիս՝ մի քանի բնագավառներում:  Սա նշանակում է, որ նրանք էլ վաղը չեն կարող մինչև երեկվա դրությամբ նման արարք իրականացնելու համար պատասխանատվության ենթարկվել»,-ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր