211652_close_icon
views-count1176 դիտում article-date 16:59 25-03-2021

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կկազմակերպվի եռօրյա դասընթաց

Արտակարգ իրավիճակների նախարարության Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կազմակերպվելու է «Արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձևը» թեմայով դասընթաց: Այսօր ԱԻ նախարարության պատասխանատու պաշտոնյաները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են եռօրյա դասընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Տեղեկացնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ողջունելով համագործակցության ձևաչափը ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը վստահություն է հայտնել, որ տեսական և գործնական պարապմունքների արդյունքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր