Ծննդավայրում համեստ, իսկ թշնամու մոտ ահուսարսափ առաջացնող փոխգնդապետը. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Aravot.am-ը գրում է. «Աշոցքի Զույգաղբյուր գյուղում ծնված փոխգնդապետ Մանվել Կարապետյանին համագյուղացիները հիշում են որպես համեստ անձնավորության, որը երբևէ ցույց չէր տալիս իր բարձրաստիճան զինվորական լինելը։ Բայց միևնույն ժամանակ զույգաղբյուրցիները լավ գիտեին, որ թշնամին դողում է նրանից, բառի իսկական իմաստով ահուսարսափ է տարածում։ 31-ամյա փոխգնդապետը 12 տարի շարունակ ծառայել էր Արցախում՝ սկզբում Մատաղիսում, այնուհետ՝ Թալիշում։ Մանվել Կարապետյանն Արցախի զորամասերից մեկի փոխհրաձգային գումարտակի հրամանատար էր։ Ունի երկու դուստրեր՝ 5 և 3 տարեկան։ 2014 թվականին ամուսնանալուն պես՝ հարսանիքից մեկ ամիս անց, կնոջն էլ տարել էր Արցախ։
Հայրը՝ Արծրուն Կարապետյանն ասում է, որ նա այնքան սիրեց Թալիշը, որ էլ երբեք չմտածեց վերադառնալու մասին, թեև տարբեր առաջարկներ կային։ Հենց այնտեղ էլ կնքեց մահկանացուն՝ պատերազմի երկրորդ օրը։ Մանվել Կարապետյանը մահացել էր դիպուկահարի կրակոցից, երբ ընկերոջ դին էր իջեցնում դիրքից։
«Հեչ չէիր ասի փոխգնդապետ տղա է, շատ հասարակ էր։ Ասում էի՝ մեկ-մեկ զինվորական շորերով արի էլի, ծիծաղում էր, թե վերջացրու, պա։ Հենց գալիս էր, ուշքումիտքը զինվորներն էին»-ասում է հայրը։ Արծրուն Կարապետյանը պատմում է , որ որդուն զինվորական դառնալու առաջարկ արել էր հենց ինքը, որդին էլ սիրով ընդունել էր՝ ասելով՝ հետդարձի ճանապարհ չկա։ «12 տարի Թալիշում ապրեց, կյանքը տվեց Թալիշին ու չհեռացավ այնտեղից, շատ առաջարկներ եղան, չեկավ։ Ամեն անգամ ասում եմ՝ մեզ չխղճացիր, գոնե էրեխեքիդ խղճայիր, կյանքդ տվեցիր սաղի երեխեքի համար, բա քո էրեխեքը․․․»,-մղկտում է հայրը։ Մանվել Կարապետյանի կինը՝ Վիկտորյա Հովհաննիսյանն էլ պատմում է, որ Մատաղիսի սպաների շենքում տուն էին ստացել, խաղաղ, հանգիստ ապրում էին մինչև սեպտեմբերի 27-ը։
«Ավելի ճիշտ ամսի 25-ից էր ամեն ինչ պարզ, բայց մինչև վերջ մնացինք էնտեղ։ 7 ժամ մնացինք ապաստարաններում, հետո ծայրահեղ վիճակում դուրս եկանք այնտեղից։ Մեծ երեխաս շատ չի արտահայտվում, բայց փոքրն անընդհատ հարցնում՝ ինչի՞ չենք գնում մեր տուն, ինչի՞ պապան չի գալիս, մեզ տանի։
Մենք, որ Արցախում էինք, Մատաղիսում տեսարժան վայրեր քիչ կային, գնում էինք Թարթառ գետի ափին, այնտեղ էինք նստում։Հիմա երեխան հիշում է, ասում է՝ ինչի՞ չենք գնում գետի ափի, ինչի՞ պապան չի գալիս, որ գնանք էնտեղ։ Զինվորների հետ շատ էր կապված, վեց սերունդ զինվորներ էր ճանապարհել տուն, երկու պատերազմ է տեսել։ Ընդամենը 30 տարեկան էր, բայց շատ երկար, դժվարին կյանքն է անցել։ Հագեցած էր իր առօրյան, մի շաբաթ շուտ իր գրաֆիկն արդեն կազմված էր։ Ինքը հենց սպա էր ծնված, սպան իր մեջ էր,այնքան նվիրյալ սպա էր, նվիրյալ հայր ու իդեալական ամուսին»,- ասում է կինը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Հայրը՝ Արծրուն Կարապետյանն ասում է, որ նա այնքան սիրեց Թալիշը, որ էլ երբեք չմտածեց վերադառնալու մասին, թեև տարբեր առաջարկներ կային։ Հենց այնտեղ էլ կնքեց մահկանացուն՝ պատերազմի երկրորդ օրը։ Մանվել Կարապետյանը մահացել էր դիպուկահարի կրակոցից, երբ ընկերոջ դին էր իջեցնում դիրքից։
«Հեչ չէիր ասի փոխգնդապետ տղա է, շատ հասարակ էր։ Ասում էի՝ մեկ-մեկ զինվորական շորերով արի էլի, ծիծաղում էր, թե վերջացրու, պա։ Հենց գալիս էր, ուշքումիտքը զինվորներն էին»-ասում է հայրը։ Արծրուն Կարապետյանը պատմում է , որ որդուն զինվորական դառնալու առաջարկ արել էր հենց ինքը, որդին էլ սիրով ընդունել էր՝ ասելով՝ հետդարձի ճանապարհ չկա։ «12 տարի Թալիշում ապրեց, կյանքը տվեց Թալիշին ու չհեռացավ այնտեղից, շատ առաջարկներ եղան, չեկավ։ Ամեն անգամ ասում եմ՝ մեզ չխղճացիր, գոնե էրեխեքիդ խղճայիր, կյանքդ տվեցիր սաղի երեխեքի համար, բա քո էրեխեքը․․․»,-մղկտում է հայրը։ Մանվել Կարապետյանի կինը՝ Վիկտորյա Հովհաննիսյանն էլ պատմում է, որ Մատաղիսի սպաների շենքում տուն էին ստացել, խաղաղ, հանգիստ ապրում էին մինչև սեպտեմբերի 27-ը։
«Ավելի ճիշտ ամսի 25-ից էր ամեն ինչ պարզ, բայց մինչև վերջ մնացինք էնտեղ։ 7 ժամ մնացինք ապաստարաններում, հետո ծայրահեղ վիճակում դուրս եկանք այնտեղից։ Մեծ երեխաս շատ չի արտահայտվում, բայց փոքրն անընդհատ հարցնում՝ ինչի՞ չենք գնում մեր տուն, ինչի՞ պապան չի գալիս, մեզ տանի։
Մենք, որ Արցախում էինք, Մատաղիսում տեսարժան վայրեր քիչ կային, գնում էինք Թարթառ գետի ափին, այնտեղ էինք նստում։Հիմա երեխան հիշում է, ասում է՝ ինչի՞ չենք գնում գետի ափի, ինչի՞ պապան չի գալիս, որ գնանք էնտեղ։ Զինվորների հետ շատ էր կապված, վեց սերունդ զինվորներ էր ճանապարհել տուն, երկու պատերազմ է տեսել։ Ընդամենը 30 տարեկան էր, բայց շատ երկար, դժվարին կյանքն է անցել։ Հագեցած էր իր առօրյան, մի շաբաթ շուտ իր գրաֆիկն արդեն կազմված էր։ Ինքը հենց սպա էր ծնված, սպան իր մեջ էր,այնքան նվիրյալ սպա էր, նվիրյալ հայր ու իդեալական ամուսին»,- ասում է կինը։Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։