211652_close_icon
views-count2317 դիտում article-date 19:38 24-03-2021

Մարկո վան Բաստեն. Պետք է խաղից դուրս վիճակը ֆուտբոլում վերացնել

Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը կարծում է, որ անհրաժեշտ է չեղարկել խաղից դուրս վիճակը ֆուտբոլում:
 
«Ես դեռ շատ եմ մտածում խաղից դուրս վիճակի մասին: Կարծում եմ, որ դա այնքան էլ լավ կանոն չէ: Ես կցանկանայի փորձել ցույց տալ, որ ֆուտբոլը հնարավոր է առանց խաղից դուրս վիճակի: Համոզված եմ, որ ֆուտբոլը միայն ավելի լավը կլինի:
 
Ֆուտբոլն անհավանական խաղ է: Եվ մենք պետք է այն ավելի լավ, ավելի դիտարժան և ավելի հետաքրքիր դարձնենք: Մենք պետք է դրա վրա աշխատենք:
 
Տեսեք, թե ինչպես է ձգվում ժամանակը, դադար է տրվում խաղից դուրս վիճակի և վնասվածքների պատճառով… Սա այն չէ, ինչ երկրպագուները ցանկանում են տեսնել: Մենք դրա հետ կապված ինչ-որ բան պետք է անենք:
 
Մարդիկ գործողության կարիք ունեն: Հիմա չափազանց շատ իրավիճակներ կան, երբ մարդիկ նայում են ոչնչի։ Դա վատ է ազդում խաղի վրա», – վան Բաստենին խոսքերն էն մեջբերել Armsport.am-ը:
 

Նմանատիպ նյութեր