1532 դիտում
16:09 24-03-2021
ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր խորին հիասթափությունն է հայտնում՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելիս, ՀՀ Ազգային ժողովի դրսևորած դիրքորոշման առնչությամբ։
Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամների և ԱԺ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներում քանիցս բարձրացվել են հիշյալ փոփոխությունների անպատեհ ու խոչընդոտող լինելը, մասնավորապես, հետհամավարակային և հետպատերազմական տնտեսության վերականգնման ու առողջացման գործընթացի համար։
Եվ չնայած օրենքի նախագծի վերաբերյալ հանրային մերժողական մոտեցմանը, մասնագիտական ու փորձագիտական շրջանակների փաստարկված հիմնավորումներին, հայրենի օրենսդիրներն ականջալուր չեղան գործարար համայնքի կարծիքին։ Համայնք, որի գործունեության շնորհիվ է, որ ձևավորվում է երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը, որի ջանքերով է, որ ապահովվում են հազարավոր աշխատատեղեր և որն անմիջական կրողն է լինելու ընդունված օրենքի բացասական հետևանքների ու դրսևորումների։
Այդուհանդերձ, ընդունվեց մի օրենք, որն, ի վերջո, մասնագիտական հանրության կողմից ստացավ «նոր պատժիչ գործիք» գնահատականը։ Եվ փույթ չէ, որ արտերկրի տարբեր օրենքներից մեխանիկորեն փոխառված դրույթները չեն տեղայնացվել, հոգ չէ, որ օրենքում հստակ սահմանազատված չեն մենաշնորհային և գերիշխող դիրքերը, ոչինչ, որ ՏՄՊՊ հանձնաժողովին վերապահված է ուղղակի միջամտելու, իր հայեցողությամբ տնտեսվարողի հաշիվներին արգելանք դնելու ու խոշոր տուգանքներ կիրառելու լիազորություն, առկա է բազմաթիվ այլ հակասական ու արգելիչ բովանդակություն․ այս ամենը պատգամավորներին չխանգարեց կյանք տալ հիշյալ օրենքի փոփոխություններին։
Ընդ որում, այդ փոփոխություններն այնքան շատ են ու էապես տարբերվող նախորդից, որ ընդունվեցին ոչ թե օրենքի առանձին փոփոխություններ, այլ նոր օրենք, որը Հանձնաժողովին օժտում է պատժիչ վարչարարական գործիքներով՝ չբարելավելով կամ չհստակեցնելով բուն՝ մրցակցային ապահովման խնդրին առնչվող կարգավորումները։
ՀԱԳՄ նախագահությունը մեկ անգամ ևս վերահաստատում է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ժամանակավրեպ և աննպատակային լինելը, որում պարունակվող նորմերով սահմանվող տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի նոր կարգավորումներն անհանգստացնող են գործարար համայնքի համար: Դրանք Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին օժտում են աննախադեպ լայն՝ պատժելու, արգելելու, բռնագանձելու լիազորություններ, ինչպես նաև այդպիսի գործառույթի համար ծավալուն և չարդարացված իրավական գործիքակազմի նոր համակարգ:
Այս ամենն, ակներևաբար, իր բացասական հետևանքն է ունենալու ազատ տնտեսական հարաբերությունների հաստատման, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, երկրի տնտեսության՝ առանց այն էլ ծանր վիճակը բարելավելու ընթացքի վրա։
Միաժամանակ վստահեցնում ենք, որ հետայսու ևս հաստատակամորեն հետամուտ ենք լինելու գործարարների շահերի պաշտպանությանը, տնտեսական իրավական դաշտի կատարելագործմանը, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունների առաջմղմանը, երկրի կարողություններն արտերկրում պատշաճ ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, հանրության բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված մեր ստանձնած առաքելությանը։
Որևէ քաղաքական կամ արհեստածին հանգամանք չի կարող կասեցնել հայ գործարարի ստեղծարար ընթացքը, որը նպատակամիտված է զարգացած տնտեսությամբ, անվտանգ և հզոր Հայաստանի կերտմանը։
Հայաստանի արդյունաբերողների և
գործարարների միության նախագահություն

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը