211652_close_icon
views-count32209 դիտում article-date 20:03 21-03-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը Ծաղկաձորում Hyundai ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 36-ամյա Ռոբերտ Սարգսյանը, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր