980 դիտում
16:04 20-03-2021
Արցախի պետական նախարարն ընդունել է ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը
ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Արցախի և Հայաստանի հանրապետությունների պետական եկամուտների կոմիտեների համագործության մակարդակը, առկա ներուժն ու նոր հեռանկարները: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել պատերազմական ու հետպատերազմական շրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աջակցությունը Արցախին, ընդգծելով, որ հերթական այցը առաջնահերթ կնշանավորվի հարկային մարմինների հետ կապված ընթացիկ խնդիրների կարգավորման տեսանկյունից:
Իր հերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել երկու կառույցների միջև ձևավորված գործնական հարաբերությունները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ԱՀ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեների միջև կնքված համատեղ աշխատանքների իրականացման հուշագրից բխող գործողությունների ծրագրի ընթացքին, ինչպես նաև տվյալների փոխանակման ու տեղեկատվական հոսքերի ապահովման հետ կապված հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ՀՀ- ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր
1782 դիտում
14:36 13-09-2019
ԱՀ պետական նախարարն ընդունել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությանը
1307 դիտում
23:27 01-10-2019
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
355 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
796 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
370 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին