211652_close_icon
views-count1779 դիտում article-date 19:00 17-03-2021

Ագուերոն՝ «Մյոնխենգլաբախի» հետ խաղից հետո. «Նրանք ինձ փոխանցում չեն անում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն դժգոհ է մնացել թիմակիցներից՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետո պատասխան խաղում (2:0):
 
Արգենտինացին խաղադաշտ մտավ խաղի 75-րդ րոպեին և դաշտում անցկացրեց 16 րոպե: Խաղից հետո նա «Ման Սիթիի» մարզիչներից մեկին մոտենալով, բացականչել է. «Նրանք ինձ փոխանցում չեն անում»:
 
Ագուրերոյի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը, այն երկարաձգելու վերաբերյալ նորություններ դեռ չկան: Ավելի վաղ տեղեկություն հայտնվեց, որ Ագուերոն համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»:
 
Այս մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը ԱՊԼ-ում մասնակցել է 8 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր