211652_close_icon
views-count2683 դիտում article-date 22:57 16-03-2021

Սպարտակ Պետրոսյան. Անպատկերացնելի դժվար էր հանդերձարանում կանգնել տղերքի առաջ ու սիրտը կտոր-կտոր լինելով ասել, որ չենք խաղալու

«Լոռիի» մենեջեր Սպարտակ Պետրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ակումբի՝ Հայաստանի առաջնությունում մասնակցությունը դադարեցնելու պատճառներին․

«Նախորդ ուրբաթ օրը կայացած ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստի՝ մոտ ժամուկես տևած լսումներից մեր իրավաբանների հետ դուրս ենք եկել հպարտ ու հաղթած, որովհետև իրավական դաշտում էապես ուժեղ էինք։ Պայքարել ենք մեր իրավունքների, ֆուտբոլում արդար խաղի կանոնները պահպանելու համար։

Ներկայացված երկու միջադեպերի վերաբերյալ էլ ներկայացրել ենք լրիվ բավարար փաստարկներ՝ ընդամենը մեկ օրում անաչառ որոշում կայացնելու համար, բայց դիմացի մայթում այլ տրամադրություններ են։

Կան փաստեր ու օրենքներ, որոնք հերքել ու խախտել չի կարելի, իսկ մեր պայքարը այդ օրենքները խախտելու դեմ պատիժ կիրառելու համար ա։ Երկու դեպքերի մասով էլ կան սպառիչ պատասխաններ բոլոր հարցերին, որոնք մենք արդեն տրամադրել ենք ՀՖՖ համապատասխան մարմնին

Անպատկերացնելի դժվար էր հանդերձարանում կանգնել տղերքի առաջ ու սիրտը կտոր-կտոր լինելով ասել, որ չենք խաղալու, երբ էդ բոլոր տղերքի աչքերում կրակ էր վառվում, ու պատրաստ էին մինչև վերջին շունչն էսօր կռիվ տալ ու հաղթել։ Բայց մենք էսօր չենք խաղացել միասին, բոլորս իրար հետ, համախմբված՝ իսկական թիմի պես։

Ու մինչև վերջ կռիվ ենք տալու ու պայքարելու ենք մեր իրավունքների համար՝ հնարավոր բոլոր միջոցներով ու օրենքի ամբողջ ուժով»,- գրել է Սպարտակ Պետրոսյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր