841 դիտում
12:08 15-02-2024
ՀՀ-ն համաձայն է նաև կտորների բաժանել սահմանն ու կտոր-կտոր սահմանագծումով գնալ առաջ․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը խուսափում է գնալ կոնկրետ լուծումներ՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։
«Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի՝ կենսական նշանակության տարածքներ, այսինքն այս «4։31»-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ այս իրավիճակում ՀՀ-ի դիրքորոշումը խիստ կառուցողական է։
«Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերը իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել ՀՀ - Ադրբեջան սահմանը և երկու երկրների զորքերը հետ քաշել այդ գծի նկատմամբ։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղի տարածքներից որևէ կերպ հետ չգնան։ ՀՀ-ի անունից կրկին վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են: Ադրբեջանը խուսափում է գնալ կոնկրետ լուծումներ՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։
Մենք համաձայն ենք նույնիսկ սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրականցնել զորքերի ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, իսկ էքսկլավային հարցերը թողնել վերջին փուլին։ Այսինքն կա երկու տարբերակ՝ կամ ամբողջ սահմանագծով իրականացնել սահմանգծում և անցնում դրա իրագործամանը, կամ կտորների ենք բաժանում սահմանն ու կտոր-կտոր սահմանագծումով գնում եք առաջ։ Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է։ Ադրբեջանը, սակայն, կարծես թե խուսափում է նաև այս տարբերակից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
10018 դիտում
18:20 25-07-2015
Երկտեղանոց «Սմարթը» բախվել է «Հյունդայի» ամենագնացին և կտոր-կտոր եղել. տեսանյութ
Այս բաժնից
790 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
655 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը