211652_close_icon
views-count2492 դիտում article-date 18:52 15-03-2021

Ա. Լուկաշենկոն հաղթել է բիաթլոնի փոխանցումավազքում՝ շրջանցելով ընկնող մրցակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է դահուկային մրցավազքին՝ առողջ ապրելակերպին նվիրված փառատոնի շրջանակներում:
 
Լուկաշենկոն բիաթլոնի 4x2 կմ փոխանցումավազքում վազել է վերջին՝ չորրորդը և նրա թիմը հռչակվել է մրցումների հաղթող:
 
Նախագահը էստաֆետը ընդունել է իր կրտսեր որդուց՝ Նիկոլայից, որը երրորդ փուլում կարողացել է 50 վայրկյանով գերազանցել 2010թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սերգեյ Նովիկովին:
 
66-ամյա բելառուս անփոփոխ առաջնորդի վազքը զվարճալի է ստացվել: Վերջնամասում նրա մրցակիցները կես րոպեում երեք անգամ վայր է ընկել, որպեսզի չշրջանցեն պետության ղեկավարին:
 
Փոխանցումավազքում նախագահական թիմի հետ մրցել են կառավարության, նախագահի աշխատակազմի, խորհրդարանի և այլ պետական կառույցների հավաքականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր