Ընկերական խաղեր. Իտալիան և Պորտուգալիան չկարողացան հաղթել իրենց մրցակիցներին. տեսանյութ
Իտալիայի և Իռլանդիայի հավաքականները ընկերական խաղ անցկացրեցին Լոնդոնի «Կրեվեն քոթեջ» մարզադաշտում, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Խաղի մեկնարկային րոպեներին իտալացիների կազմում վնասվածքի պատճառով հանդիպումը չկարողացավ շարունակել Ռիկարդո Մոնտոլիվոն, ով ամենայն հավանականությամբ բաց կթողնի առաջիկա աշխարհի առաջնությունը:
Նույն գոլազուրկ ոչ-ոքի հաշիվը գրանցվեց նաև Պորտուգալիայի և Հունաստանի հավաքականների մրցավեճում: Վերոնշյալ խաղը նվիրված էր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 100 ամյակին: Լիսաբոնի «Էշտադիո նասիոնալ» մարզադաշտում կայացած խաղի ժամանակ պորտուգալացիները հանդես եկան առանց իրենց առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի, ով հանդիպումը բաց թողեց վնասվածքի պատճառով