211652_close_icon
views-count3232 դիտում article-date 18:05 14-03-2021

Լևոն Արոնյան. Ինձ ցույց են տվել, որ իմ կարծիքը ոչինչ չարժե. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Levitov Chess Youtube-յան ալիքին՝ անդրադառնալով իր այն որոշմանը, որ այսուհետ  ներկայացնելու է ԱՄՆ-ն:

«Հարցն այն է, որ ես պետք է աշխատեմ օգտագործել իմ պոտենցիալը: Ցավոք, վերջին շրջանում զգում էի, որ իմ նկատմամբ կար ոչ թե անցանկալի վերաբերմունք, այլ այն ընդհանրապես չկար:

Նախկինում, այո, ինձ միշտ օգնել է Կառավարությունը,  իսկ եթե չի օգնել, պարզապես հարգանքի նշաններ է ցույց տվել:

Իսկ հիմա, ամեն անգամ, երբ ես ինչ-որ հարցերի մասին էի խոսում, տեսնում էի, որ ինչ-որ բան սխալ է ու փորձում էի փոխել, ինձ ցույց են տվել, որ իմ կարծիքը ոչինչ չարժե, ինչը վիրավորական է: Իմ հանդեպ վերաբերմունքն այնպիսին էր, կարծես թե, ես մարդ եմ, որը միշտ ինչ-որ բան է ուզում»:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր