Հենրիխ Մխիթարյան. Առանց դժվարությունների մեր կյանքը ոչինչ չարժե
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է անգլիական ակումբում իր կարիերայի սկզբի մասին: Հայ ֆուտբոլիստը «ՄՅՈւ» էր տեղափոխվել 2016-ի ամռանը, սակայն առաջին 2,5 ամսվա ընթացքում ընդամենը մեկ անգամ էր խաղադաշտ մտել:
«Առանց դժվարությունների մեր կյանքը ոչինչ չարժե: Յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, որպեսզի հաղթահարի կյանքի դժվարությունները, դա նաև ինձ է վերաբերվում:
Առաջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդում» իմ համար այնքան էլ բարդ չէր, ես գիտեի, որ կարող եմ իրավիճակը իմ օգտին լուծել: Գիտեի, որ մի անգամ ինձ շանս կտրվի և ես կօգտվեմ դրանից:
Իմ շանսին ես սպասել եմ, քրտնաջան աշխատել եմ և ամեն ինչ ստացվեց», ասել է Մխիթարյանը:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: