211652_close_icon
views-count12437 դիտում article-date 14:07 13-03-2021

«Ջրբաժանի մակարդակով» գործունեություն իրականացնող խնամակալության և հոգաբարձության մարմինների պատճառով երեխաների ճակատագրեր են խեղվում. Փաստաբան

Փաստաբան Մարիաննա Կարապետյանը գրել է. «Վատ չէր լինի, եթե խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները գեթ մեկ անգամ աչքի անցկացնեին ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ հետևյալ կարգավորումները.

Հոդված 43.
Երեխայի պաշտպանության իրավունքը

1. Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք։
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը։
Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները (ընդ որում՝ պաշտպանության իրավունքը) և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի։

2. Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք։

Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում՝ ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

3. Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ։

Հոդված 54.
Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը

1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:
Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։

2. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։
Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։

4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով։

Հ. Գ. «ՋՐԲԱԺԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ» գործունեություն իրականացնող խնամակալության և հոգաբարձության մարմինների պատճառով ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ԵՆ ԽԵՂՎՈՒՄ..»։


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

‼️ՈՐՊԵՍ ՓԱՍՏԱԲԱՆ ԵՄ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ‼️⤵️⤵️⤵️ Վատ չէր լինի, եթե խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները գեթ մեկ...

Posted by Փաստաբան Կարապետյան on Saturday, March 13, 2021

Նմանատիպ նյութեր