«Նոյեմբերյանի» ԲԿ-ում մահացած նորածնի մայրը վաղը դուրս կգրվի. նորածինը մահացել է պորտալարի կրկնակի փաթաթումից. news.am
«Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում մարտի 7-ին մահացած նորածնի մայրը՝ Լոռու մարզի Ճոճկան բնակավայրի բնակչուհի, 22-ամյա Լիլիթը Բ.ն, վաղը դուրս կգրվի հիվանդանոցից։
Այս մասին NEWS.am-ին հայտնեց հիվանդանոցի հերթապահ բուժքույրը։
Բուժքույրն ասաց, որ կնոջ առողջական վիճակն այսօր լավ է. «Վաղը դուրս է գրվելու ծննդկանը։
Երեխայի պորտալարի կրկնակի փաթաթում էր եղել, վերջին պահին երեխան մահացավ»։
NEWS.am-ի հետ զրույցում 22-ամյա ծննդկանի ամուսնու եղբայրն ասաց, որ իրենք բժիշկներից բողոք չունեն. «Դեպքը երբ տեղի ունեցավ այդ նույն պահին երեխայի հայրը բարկացած վերցրել ու դիմել է Ոստիկանություն, հետո հանգստացրել ենք։ Բժշկին այլեւս չենք մեղադրում, խնդիր չկա։ Բողոքելու բան չկա»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։
Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Արյում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել էր, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Եվ դրա մեջ մեղադրում էր բժիշկներին։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել էին Ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը ժամը 12։55-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք էր ընդունվել Արթուր Ա․-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ-ն։
Արթուր Ա․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն․-ի կողմից ընդունվել էր իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել էր, իսկ ծննդկան Լիլիթ Բ․-ն գտնվում էր ծանր վիճակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: