211652_close_icon
views-count5939 դիտում article-date 13:41 10-03-2021

Օնիկ Գասպարյանի հորդորը ղեկավարման ենք վերցնում որպես հանձնարարական. ԶՈՒ ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ

Զինված ուժերի ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»:

 

Նմանատիպ նյութեր