211652_close_icon
views-count5106 դիտում article-date 23:40 09-03-2021

Հինգերորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ. զորամասերը կատարել են խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հինգերորդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր