3659 դիտում
15:15 08-03-2021
Արսեն Ջուլֆալակյան. Կենտրոնական Ասիայում եմ. աննախադեպ սպորտ-մշակույթ-ազգային արժեքներ-ճանապարհորդություն է
Ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Միջազգային շատ հետաքրքիր ծրագիր իրականացնելու հրավերով գտնվում եմ Կենտրոնական Ասիայում։ Իրականում այն աննախադեպ է՝ սպորտ-մշակույթ-ազգային արժեքներ-ճանապարհորդություն...
Բնականաբար, հայկական և ոչ մի լրատվամիջոցի հետաքրքիր չէ լուսաբանել, թե ի՞նչ է անում,ինչով է զբաղված իրենց անվանի հայրենակիցը։ Ինտրիգ չկա, հասկանալի է...
Գրառման հիմնական նպատակը, սակայն, օրվա խորհուրդն է։
Նկարներում Այսուլուու Տինիբեկովան է՝ Ղրղզստանի միակ աշխարհի չեմպիոնը (բոլոր Օլիմպիական մարզաձևերից)։ Նաև Ասիայի և աշխարհի առաջնություններից երկրի համար ամենաշատ մեդալ նվաճած մարզիկն է՝13:
Ուղղակի գեղավերստական ֆիլմի է նման նրա պատմությունը։
Սկսել է զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով 16 տարեկանում, ինչը շատ ուշ է պրոֆեսիոնալ սպորտում հաջողության հասնելու համար, այն էլ ինչ հաջողության։
Իսկ մինչ այդ օգնել է ընտանիքին օրվա հաց վաստակել։ Ընտանիքում 5 երեխա են։ Ապրել են շատ ծանր պայմաններում։
Ինչպես հենց Այսուլուուն պատմեց, «ապրում էինք գյուղում։ Լինում էին օրեր, երբ միայն ցամաք հաց էինք ուտում։ Հետո մի կերպ գնեցինք մեր առաջին կովը և սկսեցինք կաթ վաճառել։ Խնայած գումարով փորձեցինք շատացնել դրանց քանակը՝հասցնելով հինգի։ Տարիներ շարունակ օրերը նույնն էին՝ դպրոց, տուն, կթել կովերին և վաճառել ստացված կաթնամթերքը։
Շատ հաճախ ասում էի մայրիկիս, որ սա իմ կյանքը չէ ու ինչ որ մի օր գալու են, ինձ այստեղից տանեն։ Չնայած,ինչպես ժամանակը ցույց տվեց, տարիներ շարունակ կթելու պատճառով մատներս ու կիստերս շատ էին ուժեղացել, ինչը շատ կարևոր է ըմբշամարտում...):
Եկավ պահ, երբ հասկացա,որ սպորտի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ այս արատավոր շղթայից և սկսեցի զբաղվել ըմբշամարտով...»։
Թե ինչ բարդությունների է հանդիպել՝ լինելով աղջիկ և ընտրելով ըմբշամարտը իսլամական երկրում, արդեն մեկ այլ երկար թեմա է։ Որոշիչ դեր է խաղացել մարզիչը, ով դարձել է երկրորդ ծնող նրա համար։ 7 տարի Այսուլուուն ապրել է մարզիչի տանը Բիշկեքում՝ նրա ընտանիքի հետ միասին,մինչև առաջին մեծ հաղթանակից հետո պետությունը նրան մեկ սենյականոց բնակարան է հատկացրել։
Սա շաաաատ կարճ՝ նրա սպորտային ճանապարհի մասին։
Փորձեմ հակիրճ ներկայացնել նրան որպես մարդ։
Լինելով ամենաճանաչված մարդկանցից մեկը Ղրղզստանում՝ մնացել է շատ համեստ, շնորհքով, հարգանքով բոլորի հանդեպ։ Աստղայինով չի տառափում. մի բան, որ ցավոք շատ հաճախ է հանդիպում մեր երկրում՝ տարբեր բնագավառներում թեկուզ մի փոքր հայտնի դարձած մարդկանց մոտ։
Շփման մեջ շատ հետաքրքիր է,խորը։
Հյուրընկալելով ինձ իր համեստ տանը՝ ազգային ավանդույթներին հարիր հյուրասիրեց մեծամասամբ իր իսկ ձեռքով պատրաստած կերակուրներով՝ ընդգծված հարգանքով ու հյուրասիրությամբ։
Իրականում, բարդ է հակիրճ գրել նման մարդկանց մասին։
Կնշեմ գեթ մեկ բան. հասնելով ամենամեծ բարձրունքների, նա ՄԱՐԴ է մնացել։
Շնորհավոր Մարտի 8
հ.գ. ընդգծված սեր ու հարգանք ունի մարզչի հանդեպ։ Անընդհատ նշում է, որ բոլոր նվաճումների համար մարզիչին է պարտական։ Հավատացեք, շատ հազվադեպ հանդիպող երևույթ է մարզիկների շրջանում։ Հիմնականում, շատ հաճախ մոռանում են այն հսկայական աշխատանքը, որ մարզիչն անում է սանի համար»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2978 դիտում
11:20 03-05-2017
Մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը
3431 դիտում
17:32 20-09-2018
Աննախադեպ ՆՈՐՈՒՅԹ՝ Սպորտ Մրցաշար
1384 դիտում
21:37 08-08-2024
Չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է քաղաքական խաղերում. Հայացքն Արցախին․ Արսեն Ջուլֆալակյան
Այս բաժնից
1780 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2017 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2188 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն