211652_close_icon
views-count6848 դիտում article-date 16:08 07-03-2021

Մարտի 8-ին` ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից կշարժվենք դեպի Եռաբլուր. Հայրենիքի փրկության շարժում

Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժում»-ը:

«ՑԱՎԻ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԻ 8

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:

Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:

Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:

Սիրելի՛ կանայք,

Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին։

Հայրենիքի փրկության շարժում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՑԱՎԻ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԻ 8 Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության...

Опубликовано Հայրենիքի փրկության շարժում Воскресенье, 7 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր